211652_close_icon
views-count1425 դիտում article-date 22:19 24-07-2019

Արցախի Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր