211652_close_icon
views-count1406 դիտում article-date 16:35 24-07-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով նոր շունչ ու որակ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր