211652_close_icon
views-count1417 դիտում article-date 15:53 24-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ: Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:

Նմանատիպ նյութեր