1530 դիտում
15:27 24-07-2019
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սիրելի Մորգենթաու ընտանիք: Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին:
Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, հարազատ քաղաքին՝ Նյու Յորքին, ծառայելու ու մարդկանց օգնելու աննկուն պատրաստակամությամբ, ամենաբարդ իրավական խնդիրներին լավագույն լուծումներ տալու իր կարողությամբ նա վառ օրինակ է հանդիսացել իրավաբանների մի քանի սերունդների համար:
Ճակատագրի բերումով Մորգենթաուների ընտանիքը մեկ դարից ավելի կապված է մեր ժողովրդի հետ: Մենք երախտապարտ ենք ձեր ընտանիքին Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին աջակցելու, ցեղասպանությունը վերապրածներին փրկության ձեռք մեկնելու, այդ ոճրագործության մասին միջազգային իրազեկում ապահովելու ու ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար: Դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության էջերում, առանց ում այդ մութ շրջանի բազում դրվագներ թերևս անհայտ մնային մարդկությանը: Որպես իր պապի և հոր արժանի զավակ ու հետևորդ` պարոն Ռոբերտ Մորգենթաուն նրանց գործի շարունակողն էր ու հպարտ էր հայ ժողովրդի հետ իր ընտանիքի ունեցած սերտ կապերով:
Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում ձեր ողջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Պարոն Մորգենթաուի լուսավոր հիշատակը մշտապես վառ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ասված է ցավակցական հեռագրում:
Նմանատիպ նյութեր
3359 դիտում
20:56 30-08-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ
6926 դիտում
10:17 07-10-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
5339 դիտում
15:39 18-10-2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
334 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
316 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո