1205 դիտում
13:27 24-07-2019
ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կստեղծեն
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը մտադիր են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հանդիպման ժամանակ:
Անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ին՝ Անկարայում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության շենքում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում կհամակարգեն քայլերը:
Նմանատիպ նյութեր
836 դիտում
12:16 26-12-2014
Դոնեցկն ու Լուգանսկը միացյալ տնտեսական գոտի կստեղծեն Ամանորից հետո
685 դիտում
22:00 25-05-2023
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի
922 դիտում
20:12 06-10-2023
Թուրքիան հայտնում է Սիրիայի հյուսիսում 30 թիրախի ոչնչացման մասին
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել