211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:06 24-07-2019

Մարկ Էսփերը ստանձնեց ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը

Մարկ Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, պաշտոնապես ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/us-news/2019/jul/23/mark-esper-sworn-in-as-us-defense-secretary-following-record-vacancy]Guardian[/url]-ը։ «Ոչ ոք այդպիսի որակավորում չունի Պենտագոնը ղեկավարելու համար, ինչպես Մարկ Էսփերը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը: «Ես վստահ եմ, որ նա պաշտպանության հիանալի նախարար կլինի»,- հավելել է Թրամփը: Էսփերի թեկնածությունը հուլիսի 23-ին պաշտպանել Է 90 սենատոր, դեմ է հանդես եկել 8 օրենսդիր: Էսփերը մասնակցել է Իրաքի տարածքում մարտական գորողություններին Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմի ժամանակ (1990-1991) 101-րդ օդադեսանտային դիվիզիայի կազմում: 2004-2006 թվականներին նա եղել է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Բիլ Ֆրիսթի խորհրդականն ազգային անվտանգության գծով: 2010-ից մինչև 2017 թվականն զբաղեցրել է կառավարության հետ կապերի գծով փոխնախագահի պաշտոնը Raytheon ռազմարդյունաբերական համալիրում: 2017 թվականի նոյեմբերից մինչև հունիս նա զբաղեցրել է ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր