211652_close_icon
views-count2539 դիտում article-date 21:03 23-07-2019

Եվրոպայի Լիգա. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսին»: Երկրորդ խաղակեսը գրեթե ամբողջությամբ «Լինկոլը» անցկացրեց 10 ֆուտբոլիստով: 50-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Պերեսը: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին: «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հաջորդ փուլում կլինի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր