211652_close_icon
views-count12160 դիտում article-date 19:29 23-07-2019

Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պետությանը 23.000.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու համար. yerevanpress.am

Yerevanpress-ին հայտնի է դարձել, որ Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Մարինե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով՝4 դրվագ,179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 1 դրվագ և 308-րդ հոդվածի առաջին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Ըստ [url=https://https://yerevanpress.am/12095.html?fbclid=IwAR1UDwa-QghVKbf4n5vOYYfRiZ74zup3Q-lYSTECcYUlRRXSxBh9Oo9Id1g]Yerevanpress[/url]-ի տեղեկությունների, վերջինս հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական և այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորությամբ ծառայության շահերին հակառակ օգտագործելով չի կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններն ու պարտականությունները, այլև նախաձեռնել և իրականացրել է պետական կառավարման ապարատի շահերին հակասող գործողություններ, որով էական վնաս է պատճառել պետության և քաղաքացիների օրինական շահերին, ինչպես նաև հեղինակազրկել է կառավարման ապարատը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://yerevanpress.am/12095.html?fbclid=IwAR1UDwa-QghVKbf4n5vOYYfRiZ74zup3Q-lYSTECcYUlRRXSxBh9Oo9Id1g]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր