2412 դիտում
18:13 23-07-2019
Պատանի հանդիսատեսի թատրոնը Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պատանի հանդիսատեսի թատրոնը օրերս է վերադարձել Վրաստանի Ախալցիխե քաղաքից, որտեղ մասնակցել է Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» նախագծի հոբելյանական միջոցառմանը:
Թատրոնի մասնակից դերասանական կազմը Տերյան մշակութային կենտրոնի, «Կարին» ավանդական պարի համույթի, «Շողակն» անսամբլի եւ ԵՊՀ մշակույթի բաժնի հետ միասին Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը:
Ինչպես նշել է ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, մշակութային նման միջոցառումների մասնակցելը կարեւոր է թատրոնի համար. «Ցանկացած տեսակի միջոցառում, փառատոն, հյուրախաղ կարեւորում ենք: Առաջիկայում ունենք ներհանրապետական հյուրախաղեր, իսկ այս մեկը շատ լավ առիթ հանդիսացավ, որ թատրոնը մասնակցի ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական միջոցառմանը: Գաղտնիք չէ, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը եւս անդրադարձել է Թումանյանի հոբելյանական տարվան եւ այս տարի վերականգնել է «Շունն ու կատուն» երաժշտական հեքիաթը»:
Դավիթ Հարությունյանը հավաստեց նաեւ, որ Տերյան մշակութային կենտրոնի հետ թատրոնի համագործակցությունը շատ կարեւոր եւ արդյունավետ էր. «Մեզ միացան «Կարին» համույթը, «Շողակն» անսամբլը եւ ԵՊՀ մշակույթի բաժնի երիտասարդները: Հրաշալի վայրում կազմակերպված թատերայնացված համերգով հավուր պատշաճի ներկայացանք Ջավախքի հայությանը: Միահյուսված էին ազգագրական երգն ու պարը, ասմունքն ու տարազը՝ պոեմի մեր մեկնաբանությամբ: Սա ճամփորդություն էր, որն իր մեջ ինչ-որ չափով կրում էր նաեւ առաքելություն»:
Տոնական միջոցառումից հետո, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը էլ ասել է, որ անկախ տապից՝ ուշադրությամբ հետեւել են ողջ ընթացքին. «Երանի ձեր եռանդին, տաղանդին եւ ստեղծագործական հզորությունը. Այս շոգին, տասը անգամ փորձ անելուց հետո հրաշք բան ներկայացրեցինք եւ մեր հայերին մեծ հաճույք պատճառեցիք»:
[b]ՊՀԹ մամուլի ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4233 դիտում
13:01 01-05-2020
Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդիսատեսի հետ շփման նոր ձեւ է գտել
1220 դիտում
17:00 06-09-2022
Վերանորոգվում են «Մհեր Մկրտչյան» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը
Այս բաժնից
487 դիտում
23:06 22-04-2024
Հայաստանի վարչապետը գնահատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունը
427 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
625 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը