211652_close_icon
views-count1041 դիտում article-date 13:34 23-07-2019

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: «Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր պետությունների միջև բազմոլորտ համագործակցությունը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Նմանատիպ նյութեր