211652_close_icon
views-count37858 դիտում article-date 12:30 23-07-2019

Արտաշատի ոստիկանների այցից «Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենն անակնկալի էր եկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուշեղ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ձեռարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված հետաքննչության արդյունքում պարզել են, որ այս տարվա մայիս-հուլիս ընկած ժամանակահատվածում «Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ-ի պահեստում բեռնաթափման աշխատանքները կատարելու ժամանակ 8 անգամ, տարբեր օրերի այնտեղից գողացել են ընդհանուր՝ 18 հատ «Դեգրի» գրառմամբ թունաքիմիկատի արկղ։ Իսկ հետո հունիս ամսվա սկզբին 16-ամյա Վ․Բ․-ն և 26-ամյա Վ․Տ․-ն նշված պահեստի տանիքի մետաղյա թիթեղը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել նույն թունաքիմիկատի 2 արկղ։ Պարզվել է, որ հունիս ամսից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում նշված անձինք, նորից նախնական համաձայնության գալով, 4 անգամ, տարբեր օրերի, տանիքի մետաղյա թիթեղը բացելու միջոցով, նորից մուտք են գործել նշված ՍՊԸ-ի պահեստային հատված և այնտեղից գողացել 14 հատ «Դեգրի», 8 հատ «Մակտո» գրառմամբ թունաքիմիկատի արկղեր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշատի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ոչ միայն հայտնաբերել են կատարողներին, այլև գողոնը։ Իսկ նշված ՍՊԸ-ի տնօրեն Ս․ Մուսայելյանը անակնկալի է եկել Արտաշատի ոստիկանների այցից, երբ իմացել է կատարված գողությունների մասին։ Տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված գողությունների մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ տեղյակ չի եղել, որ պահեստը թալանել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 800 հազար դրամի վնաս։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր