211652_close_icon
views-count2577 դիտում article-date 10:18 23-07-2019

Սերժ Սարգսյանը վաղը կվերադառնա Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետեւ պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին եւս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները: Արցախի իշխանական հատվածը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ենթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր