211652_close_icon
views-count1636 դիտում article-date 09:52 23-07-2019

Հայաստանի հանդեպ ԵՄ-ն հիմնարար շրջադարձ է կատարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատ­րաստ են ֆինանսական աջակ­ցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփո­խումների գործընթացին: Դես­պանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբե­րակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսա­կան աջակցության տարբերա­կը: Միաժամանակ նա հայտա­րարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որևէ մո­դել: Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտա­րարել է, որ եվրոպական գործընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճա­րումների ֆինանսական օժան­դակության հարցում՝ դիտարկե­լով բարձր աշխատավարձը դա­տական անկախության երաշ­խիքներից մեկը: Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստականության մա­սին, նկատի ունի հենց այդ հան­գամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որևէ մոդել չպար­տագրելու մասին, արդյո՞ք նկա­տի ունի, որ Եվրոպան պատ­րաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու: Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խո­սում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն ձայաստանի գործադիր և օրենսդիր, կամ որևէ իշխա­նությունից անկախ, այլ նաև որևէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համա­կարգ: Ըստ այդմ, եթե Հայաս­տանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որևէ պայմանի ենթակայու­թյան ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաև քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի հա­մար, որը շղթայական ազդեցու­թյամբ բերելու է խորքային ռե­գիոնալ և աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում Նա­և Եվրամիության կամ առն­վազն ԵՄ մի շարք կարևոր պե­տությունների համար: Ըստ այդմ, եթե դեսպան Սվիտալսկու երկու հայտարարու­թյունները, որ պատրաստ են օժանդակել, միաժամանակ չեն ցանկանում որևէ մոդել պար­տադրել, այսպես ասած՝ միասայր են իմաստով և խնդրի ընդգրկումով, ապա սա կարող է լինել միանգամայն ողջունելի և նշանակալից մոտեցում: Եվ այստեղ է նաև երկրորդ կարևւոր հանգամանքը: Մոտ երկու տասնամյակ Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատել է հենց մոդելային ներդրման գերակայությամբ և դրա թե´ զուտ ոլորտային, թե´ քաղաքական էֆեկտիվության գրեթե զրոյականությունը ակնառու էր ասոցացման գործընթացը անփա­ռունակ տապալման տեսքով, որն ինքը ընդամենը հետևանք էր: Եվ մոդելային գերակայու­թյան սկզբունքի անարդյունավետության պատճառը լոկ այն չէր, որ իշխանությունը Հայաստանում կոռումպացված էր և ոչ լեգիտիմ: Ի վերջո, անգամ լիո­վին հակառակի պարագայում, կամ հանրային, սոցիալ-հոգեբանական իրողություններ, որոնք բացառում են մոդելային ունիվերսիֆիկացիան, մոդելնե­րի հանրային ադապտացիան, փոխարենը, կամա թե ակամա, խթանում տարաբնույթ մանի­պուլյացիաների դաշտը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր