211652_close_icon
views-count111624 դիտում article-date 22:19 22-07-2019

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվեց հուշաքար՝ ի հիշատակ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության կապիտանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 21-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի ծառայողների նախաձեռնությամբ Երևան-Սևան ճանապարհին տեղադրվեց հուշաքար՝ ի հիշատակ 2018 թվականի հուլիսի 21-ին այդ վայրում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած օպերլիազոր, ոստիկանության կապիտան Գագիկ Երջանիկի Բաբայանի մահվան 1-ին տարելիցին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/21/1101319/?fbclid=IwAR3WG1hADECzIbl9QgIiImszZmuyAjHoBNCul0uIPz4DKfZTGX4890DqnA8]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2018 թվականի հուլիսի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՍA 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 87.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ավտոմեքենայի առաջնամասով բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող «Տոհմատուն» կոչվող չշահագործվող հացատան քարե պարսպին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատի մարզի Դեղձուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Բաբայանն ու Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 33-ամյա Վրեժ Հարությունյանը տեղում մահացել էին, իսկ Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։ Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո վիրավորին պատգարակով մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո ավտոմեքենայից դուրս էին բերել մահացածների դիերը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի և ավագ քննիչ Արգիշտի Գրիգորյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր