211652_close_icon
views-count2242 դիտում article-date 21:26 22-07-2019

Բեյլի գործակալ. Զիդանը խայտառակություն է. ոչ մի հարգանք Գարեթի հանդեպ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը անդրադարձել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերին: Զիդանը նախօրեին ասել էր, որ աշխատում են, որպեսզի Բեյլը ակումբից հեռանա այլ թիմ: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Բեյլը հեռանա: Բայց ինչ վերաբերում է Զիդանի խոսքերին, ապա նա խայտառակություն է: Նա ոչ մի հարգանք չի դրսևորում մի խաղացողի հանդեպ, որն այդքան բան է արել «Ռեալի» համար», ասել է Բարնեթը:

Նմանատիպ նյութեր