211652_close_icon
views-count1092 դիտում article-date 16:55 22-07-2019

Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների ժողովում

Հուլիսի 21-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Ներկայացուցիչների ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյսին (Sherko Meerwayes) և նույն հանձնաժողովի փոխնախագահ, Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի նորանշանակ նախագահ, տիկին Ռեյհան Հաննա Այուբին (Rehan Hanna Ayoub)։ Տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանական կապերի առավել խորացման նպատակով խորհրդարաններում ստեղծվել են հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբերը, որոնք պատրաստ են ակտիվ համագործակցության և փոխադարձ այցերի իրականացմանը։ Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ տիկին Ռեյհան Հաննա Այուբին նշեց, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայ համայնքը խորհրդարանում չունի քվոտա, նա մշտապես փորձում է համայնքի համար կարևորություն ունեցող հարցերը ներկայացնել պետական այդ հարթակում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նմանատիպ նյութեր