211652_close_icon
views-count4177 դիտում article-date 15:21 22-07-2019

Բուխարեստի «Դինամոյի» մարզիչը ինֆարկտ է ստացել խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռումինիայի առաջնությունում՝ «Կրայովայի» հետ խաղում Բուխարեստի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Էուջենո Նյագոեն հանդիպման 25-րդ րոպեին կորցրել է գիտակցությունը: Նշվում է, որ նա ինֆարկտ է ստացել: Մարզչին տեղում շտապ օգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Մասնագետի կյանքին այժմ ոչինչ չի սպառնում: Նյագոեն թիմը գլխավորել էր մեկ ամիս առաջ՝ փոխարինելով Միրչու Ռեդնիկին: Ակումբի երկրպագուները Ռեդնիկի պաշտոնանկությանը դեմ էին և «Կրայովայի» հետ խաղում վանկարկումներ և վիրավորական արտահայտություններ էին անում՝ Նյագոեին պահանջելով թողնել իր պաշտոնը: «Վերջին երկու օրը նա ոչինչ չէր կերել, միայն սուրճ էր խմում: Նա շատ ծանր էր տանում,որ երկրպագուները հենց առաջին իսկ րոպեներից նրա հրաժարականն էին պահանջում», ասել է մարզչի օգնականներից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր