211652_close_icon
views-count1574 դիտում article-date 15:01 22-07-2019

Հայաստանում տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%- ով

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 25%-ով։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: Առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի գծով հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի գծով՝ 20%-ով, շահութահարկի գծով եկամուտները՝ 16%-ով։ Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։ 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների գծով հաշվեգրված եկամուտները։

Նմանատիպ նյութեր