211652_close_icon
views-count1040 դիտում article-date 12:42 22-07-2019

«Climatelaunchpad Հայաստան 2019» Ստարտափ բիզնես գաղափարների մրցույթին դիմելու ժամկետը երկարացվել է

«Գլոբալ ԷյԷմ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկած «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019» Ստարտափ բիզնես գաղափարների մրցույթին դիմելու ժամկետը երկարացվել է: Հայտներն ընդունվում են մինչև հուլիսի 29-ը։ Այս մասին տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները։ ClimateLaunchpad-ը գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները՝ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածելով հաջողակ բիզնեսների։ Կազմակերպիչները մասնակիցներին առաջարկում են երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար, 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց, հնարավորություն ներկայացնելու գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին: Ներկայացվող բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետեւյալ ոլորտներին. • Էներգաարդյունավետություն • Վերականգնվող էներգիա • Սնունդ եւ գյուղատնտեսություն • Ջրային ռեսուրսներ • Արդյունաբերական տեխնոլոգիաներ • Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Մրցույթին կարող են դիմել սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափար ունեցողները: Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակի մրցույթին և ներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին: Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 և €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին: Դիմում-հայտաձևերը կարող են լրացնել հետեւյալ [url=http://climatelaunchpad.org/application-form/]հղումով[/url]: Հարցեր ունենալու դեպքում կարող են գրել [email protected] էլ. հասցեին:

Նմանատիպ նյութեր