1564 դիտում
22:51 21-07-2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր:
Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ վառեց, որից հետո այցելեց Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Գլխավոր հանձնակատարը ծանոթացավ նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը:
Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր դասի, Նարեկացու անվան վարժարանի տնօրինության, ուսուցիչների, Հայորդյաց տան աշխատակազմի, Հայագիտական բաժնի և «Տապան» թանգարանի աշխատակիցների, «Նուռ» եկեղեցասեր երիտասարդության անդամների, թեմի մշակութային կառույցների ներկայացուցիչների, «Հայաստանյայց եկեղեցի» թերթի լրագրողների, գրադարանի տնօրինության և մի շարք հավատացյալների հետ:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
18:06 14-10-2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվա
1069 դիտում
20:07 31-10-2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Բրազիլիայում է
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան