«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին լուրերն ավելի ու ավելի իրական են դառնում։
Armsport.am-ը գրում է, որ վերջնականապես փչացել են Նեյմարի և ՊՍԺ-ի ղեկավարության հարաբերությունները։ Աղբյուրին հայտնի է դարձել, որ երկուշաբթի Լեոնարդոն ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Նեյմարին, որը, թիմակիցների հետ համեմատած, ուշ է միացել նախամրցաշրջանային հավաքին։
Ֆուտբոլիստին դուր չի եկել Լեոնարդոյի պահվածքը, և նա ևս մեկ անգամ տեղեկացրել է ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին։
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
