Մահացել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը: Այս մասին «Говорит Москва» ռադիոընկերությանը հայտնել է Եվրասիական հիմնախնդիրների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևը՝ հղում անելով Աշխաբադում իր աղբյուրներին: Ըստ այդ աղբյուրների, Բերդիմուհամեդովը մահացել է հուլիսի 20-ին:
«Երբ ես հարցրեցի, դա հաստա՞տ է, նրանք ասացին. կան ծանոթներ, որոնք հատուկ ծառայություններում են աշխատում, նրանք են հայտնել, որ դա տեղի է ունեցել, երբ նախագահը արձակուրդ է գնացել, ասել է Ռուբաևը:
Թուրքմենստանի նախագահը արձակուրդ էր գնացել հուլիսի 15-ին: Նրա մահվան մասին ավելի վաղ հայտնել էին telegram-ալիքները, որոնք մասնագիտացած են Արևելքի երկրների իրադարձությունների լուսաբանման վրա:
Ընդդիմադիր «Ազատ Թուրքմենստան» յութուբյան ալիքը հայտնել է, որ Բերդիմուհամեդովը մահացել է հուլիսի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին: Մահվան պատճառ է նշվում երիկամների սուր անբավարարությունը:
Թուրքմենիան ամենափակ երկրներից մեկն է: Նրա 62-ամյա առաջնորդի մահվան մասին լուրը այս պահին ոչ հաստատվել, ոչ էլ՝ հերքվել է:
Մահացել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը. «Говорит Москва». ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.07.21 18:08



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
