3259 դիտում
15:30 21-07-2019
Իջևանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը․ ՔԿ. tert.am
Իջևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/21/ijevan/3053942?fbclid=IwAR1GHqzoP8YTCHxp-4RIEqzauIJALcWsnTHkDyNKBXgm7LSEDVVr2_Z16d8]Tert.am[/url]-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով»,- ասաց Նաիրա Հարությունյանը:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը` խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/21/ijevan/3053942?fbclid=IwAR1GHqzoP8YTCHxp-4RIEqzauIJALcWsnTHkDyNKBXgm7LSEDVVr2_Z16d8]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
14:38 04-11-2024
Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025-ին ամբողջությամբ պատրաստ կլինի. Սանոսյան
598 դիտում
14:22 04-11-2024
Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ
604 դիտում
13:57 04-11-2024
Որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն