211652_close_icon
views-count1466 դիտում article-date 12:00 21-07-2019

Փրկարարները հայտնաբերած 8 օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Հուլիսի 20-21-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Մասնավորապես` Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի մարզի Վարդաշեն գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Ագարակաձոր գյուղում, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 սահնօձ, 1 գյուրզա, 2 իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր