211652_close_icon
views-count55182 դիտում article-date 09:36 21-07-2019

Զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր