211652_close_icon
views-count6955 դիտում article-date 23:43 21-07-2019

Այսեր Ղազարյան. Տեսեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառտնտեսության անտառներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան: GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են..... Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է....»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր