211652_close_icon
views-count5754 դիտում article-date 18:50 21-07-2019

Ուկրաինայում համերգի ժամանակ հարձակվել են երգչուհի Պրիխոդկոյի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինացի երգչուհի, Գերագույն ռադայի պատգամավորի թեկնածու Անաստասիա Պրիխոդկոն Վինիցայում համերգի ժամանակ հարձակման է ենթարկվել: Տեսանյութում երևում է, թե ինչպես կիսամերկ տղամարդը բեմ բարձրանում և գետնին գցում երգչուհուն: Անվտանգության աշխատակիցները արագ միջամտել են, սակայն հարձակված տղամարդը կարողացել է փախչել: Միջոցառման ավարտից հետո Պրիխոդկոն մեկնել է ոստիկանություն և հայտարարություն տվել: Տապալված համերգ, մարմնական վնասվածքներ և գիշերը ոստիկանության բաժանմունքում: Ահա թե ինչպես է ավարտվում ընտրարշավը: Եթե իմ հակառակորդները մտածում են, որ ինձ կարող են վախեցնել, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել», գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/prihodkoanastasiya/posts/1241119102725705?__xts__[0]էջում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր