211652_close_icon
views-count6202 դիտում article-date 23:55 20-07-2019

Ռամոսին ապօրինի ծառահատման համար տուգանել են 250 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին ապօրինի ծառահատումների համար տուգանել են: Պատիժը ստացել է Aguileña de Inversiones Sociedad Anónima ընկերությունը, որի սեփականատերն է հանդիսանում ֆուտբոլիստը: Ընկերությունն իր մասնավոր տարածքում կտրել է մոտ 90 հին ծառեր, որոնց թվում սոճիներ, կեչիներ և բազմադարյան կաղնիներ, և՝ ինչպես պարզվել է, այդ ծառահատումները ապօրինի են եղել: Արդյունքում ընկերությանը տուգանել են 250 հազ. եվրոյով: Aguilena de Inversiones SA ընկերությունը ծառերը կտրել է Լա Մորալեխի թաղամասում, որտեղ իսպանացի ֆուտբոլիստը իր համար առանձնատուն է կառուցում: Բացի տուգանքից Մադրիդի քաղաքապետարանը պարտավորցրել է ընկերությանը այդ հատվածում ծառեր տնկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր