211652_close_icon
views-count1061 դիտում article-date 18:07 20-07-2019

Խարդախության համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է

«Նելեգալ 2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, հուլիսի 19-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա իրանցի մի տղամարդ, որը հունվարի 4-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 211 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր