211652_close_icon
views-count2341 դիտում article-date 17:24 20-07-2019

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Հուլիսի 19-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: *** Հուլիսի 19-ին, ժամը 15։33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շnվրոյան փողոցի թիվ 16 շենքի հոսանքազրկման պատճառով երեխան մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները վերելակից դուրս են բերել երեխային:

Նմանատիպ նյութեր