211652_close_icon
views-count1073 դիտում article-date 13:38 20-07-2019

Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: «Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է, որ Հայաստանն ունի նման վարչապետ և վարչապետի տիկին: Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Հայաստանում, այս անգամ տեսնում եմ, որ ժողովուրդը լավատեսական է և շատ դրական է տրամադրված»,- ասել է Գրեդիս Բերեջիկլյանը: «Պահը պատմական է, և հնարավորության սահմաններում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա: Եվ ես էլ չեմ կարող առավելագույնը չանել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Իմ քայլը հիմնադրամի նպատակը ներառական, մտավոր և ֆիզիական առումով առողջ հասարակություն կերտելն է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են երկարաժամկետ խնդիրների լուծմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղիներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր