211652_close_icon
views-count2718 դիտում article-date 12:30 20-07-2019

Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է, իսկ նոր ցանց ներդնել 2 տարում չի հասցնի. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ես տեսնում եմ, որ այս տեմպերով 2 տարում քաղաքապետարանը չի հասցնի տրանսպորտային նոր ցանցը ներդնել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/19/Khajakyan-transport/3052701?fbclid=IwAR2i0FVC7y9ajY63aSZvETtLox3GJkL4ekSrk3Cjt2Hv_6HVkNpPuNcKBxg]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Իրատեսական է 2 տարվա ընթացքում տրանսպորտային նոր ցանցը ներդնելը, բայց ես այս ընթացքում չեմ տեսել ընթացիկ աշխատանք քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետը հայտարարում է առնվազն երկու տարի, բայց դա շատ անորոշ է, կարող է լինել նաև 5 տարին: Կան մի շարք գործընթացներ, որոնց մասին պատկերացում ունենալու դեպքում կարող էին արդեն իսկ մեկնարկած լինել: Առաջին հերթին, շատ կարևոր է, թե ինչ չափորոշիչների ավտոբուսներ պետք է ներդրվեն: Իմ կարծիքով՝ գործնական փոփոխություններն արդեն մեկնարկած պետք է լինեին»,- նշեց նա: Նշենք, որ հուլիսի 16-ին Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այժմ տրանսպորտայի նոր ցանցի ներդրման գործնական փուլին պետք է անցում կատարվի: «Մեծ աշխատանք կա անելու ավտոբուսների չափորոշիչների որոշման հետ կապված, կանգառասրահների կահավորման, ճանապարհատրանսպորտային նոր կարգավորումների, որովհետև ցանցը ենթադրում է որոշակի փոփոխություններ, այդ թվում ավտոբուսների համար առանձնացված գիծ: Բայց կրկնում եմ, քաղաքապետարանը կարող էր արդեն իսկ այս ուղղությամբ աշխատանքներ տանել»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը: Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: «Մենք ասում էինք, որ տրանսպորտային ցանցը պատրաստ է, և հնարավոր է այն ներդնել, քաղաքապետը վրդովվեց և ասաց, որ շատ բաներ հաշվարկված չեն: Հիմա փաստորեն, օրեր առաջ մեզ ներկայացվեց մի զեկույց, որը ասում էր, որ քաղաքապետարանի հնչեցրած բոլոր մտահոգությունները փարատված են և դա արդեն իսկ առկա էր 2018 թ.-ի կեսերին եղած զեկույցում: Ուղևորահոսքերը լրացուցիչ ստուգվել էր 2017 թ.-ին և ես դա հրապարակեցի: Կարծես՝ քաղաքապետարանում զեկույցի այդ մասը չէին ընթերցել»,- նշեց Դավիթ Խաժակյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/19/Khajakyan-transport/3052701?fbclid=IwAR2i0FVC7y9ajY63aSZvETtLox3GJkL4ekSrk3Cjt2Hv_6HVkNpPuNcKBxg]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր