211652_close_icon
views-count3146 դիտում article-date 11:33 20-07-2019

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ.. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/166708?fbclid=IwAR1HMfZnSX-e7jFXPy4rJlw5v9wLmmXZ7mPtrOKZEHlD1BKwYHmcLMbzb-4]Armtimes.com-[/url]ը գրում է. Կառավարության քայլը հասավ Շիրակի մարզ: Գյումրիում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Այն հստակ նպատակ ունի՝ տեղի եւ օտարերկրյա գործարարների միջեւ բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացմանը: Գյումրիում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցում է էքսպո-ցուցահանդեսին։ Համաժողովը հնարավորություն է ստեղծել ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները եւ հստակ ոլորտային ներդրումային նախագծեր: Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են ոլորտային թիրախովորված ուղղություններ: Դրանք են՝ ՏՏ/արդյունաբերություն, Տուրիզմ եւ Գյուղատնտեսություն: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/166708?fbclid=IwAR1HMfZnSX-e7jFXPy4rJlw5v9wLmmXZ7mPtrOKZEHlD1BKwYHmcLMbzb-4]այստեղ[/url] Տեսանյութը՝ T[url=https://www.youtube.com/watch?v=1TL8CWDPVc8]ert.am[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր