2907 դիտում
10:33 20-07-2019
Նախիջևանի ուղղությունից հրաձգության նպատակը ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Նախիջևանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երևույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաև, և լարվածություն է սկսվել նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, և դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, և ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում ևս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` անդրադառնալով այս օրերին Նախիջևանից կրակահերթերին:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։
«Նախիջևանի ուղղությունից հրաձգության նպատակը պետք է դիտարկել ԼՂՀ ուղղությունից ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17308 դիտում
18:55 05-10-2018
Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ. ՊՆ խոսնակ
5322 դիտում
11:28 25-01-2018
Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում սադրանքների է դիմում. Տիգրան Բալայան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը