211652_close_icon
views-count1473 դիտում article-date 09:37 20-07-2019

Իշխանափոխությունից հետո տնտեսական խնդիրներն ու ռիսկերն ավելացել են․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի դրական լույսի ներքո ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացումները, միևնույն է, դրանից տնտեսական իրավիճակը չի լավանա: Իշխանափոխությունից հետո տնտեսության խնդիրներն ու ռիսկերը ոչ միայն չեն պակասել, այլև մի բան էլ ավելացել են: Հայաստանի տնտեսության մրցակցային մի­ջավայրի բարելավման, մենաշնորհների վե­րացման վերաբերյալ ժամանակին արված հայ­տարարություններն ըստ էության հայտարա­րություն էլ մնում են: Դրանից տնտեսության մեջ ու ապրանքային շուկաներում էական տե­ղաշարժեր առայժմ չեն նկատվում: Առաջվա նման տնտեսական միջավայրում պահպանվում է բարձր կենտրոնացվածությունը, նոր խաղացողներ, որպես այդպիսիք, չկան կամ շատ քիչ են, տնտեսական գործընթացնե­րը դանդաղ են տեղից շարժվում, ներդրումային ծրագրերը սակավ են, չկան առարկայական բարեփոխումներ, եթե նույնիսկ կան էլ, ապա արդյունքներն առայժմ տեսանելի չեն, չնայած իշխանափոխությունից և քաղաքական վերջին վերադասավորումներից հետո քիչ ժամանակ չի անցել: Ավելի քանի մեկ տարի պահանջվեց հարկային փոփոխությունների փաթեթն ամբողջացնելու համար: Ու չնայած դրա հետ ժամանակին շատ մեծ հույսեր էին կապում, հիմա այդ հույսն էլ կարծես չկա: Կառավարությունն էլ չի շտա­պում այդ փոփոխությունները կյանքի կոչել: Ինչպես հայտնի է, օրենսգրքի հիմնական դրույթները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվանից: Այդպես է որոշվել, որովհետև կան մտավախություններ պետական բյուջեի եկամուտների հետ կապված: Չնայած բազմաթիվ քննադատություններին, այնուհանդերձ կառավարությունը նախընտրեց բյուջեի հաշվին լավություն անել հասարակության համեմատաբար հարուստ խմբերին, ինչի հետևանքով պետական գանձարանը ստիպված կլինի կորցնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Ու դեռ հարց է, թե դա որքանով կարդարացնի այն տնտեսական սպասելիքները, որոնք փայփայում է քաղաքական իշխանությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր