211652_close_icon
views-count1668 դիտում article-date 09:25 20-07-2019

Հայ խորհդարանականները գոհ են վաշինգտոնյան այցից․ «Ամերիկայի ձայն»

Պատվիրակության ղեկավար ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրրզոյանը դրական է գնահատում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն հայ խորհրդարանականների այցը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակներում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5007792.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Այցը համարում եմ շատ ստացված: Մենք այստեղ էինք շատ կոնկրետ ծրագրով՝ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործըներության ձևաչափով, որի ֆորումին մասնակցում էին երկու տասնյակից ավելի երկրներ: Հանձնախմբի համանախագահներ, կենոգրեասական Բուքենոնի և Փրայսի կողմից մշակված էր բավականին հետաքրքիր ծրագիր»,- ասում է Միրզոյանը: Ըստ խորհրդարանի խոսնակի՝ այցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Օրակարգը հագեցած էր նաև երկկողմանի շփումներով կոնգրեսականների հետ: Խոսնակ Միրզոյանը առանձնազրույց ունեցավ նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի և ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելի հետ: Հայաստանի խորհրադարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս դրական է գնահատում վաշինգտոնյան այցը: Նրա կարծիքով Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ձևաչափը չափազանց լավ հարթակ է հայ-ամերիկյան և այլ երկրների հետ երկկողմանի հարաբերությունների խորացման համար: Մակունցը վստահ է՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ստանում են նոր որակ: «Հայ-ամերիկյան հարաբերությունների առումով թևակոխել ենք մի նոր փուլ: Առաջիկայում կզգանք, որ այս հարաբերություններն ավելի ակտիվանում են և խորանում որպես գործընկերային պետություններ»,-նշում է Լիլիթ Մակունցը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարևորում է Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբում Հայաստանի ներգրավումը: Համաժողովը լավ հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար փորձի փոխանակման, աշխարհում ժողովրդավարության զարգացման և համագործակցության խորացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Պատգամավորը շեշտում է ՝ հայ-ամերիկյան հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ: «Այս ծրագրի միջոցով խորհրդարանը կարող է աջակցություն ստանալ: Բայց սա մի մեծ խողովակ է, որի միջոցով կարող ես կապ հաստատել կոնգրեսականների հետ, ովքեր հաստատում են բյուջեն, արտաքին ֆինանսական և քաղաքական աջակցությունը: Շատ կարևոր է, որ մենք հասկացված լինենք Արևմուտքում»,- ասում է Մարուքյանը: Պատգամավոր Արման Աբովյանն էլ իր հերթին շեշտում է բոլոր ուղղություններով Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը ՝ ընդգծելով, որ իշխանության հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այդ առումով լսելի դառնա նաև ընդդիմության ձայնը: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը Վաշինգտոնից ուղևորվել է Բոստոն, ուր նախատեսվում են հանդիպումներ տեղի ամերիկահայ շրջանակների հետ:

Նմանատիպ նյութեր