211652_close_icon
views-count4134 դիտում article-date 09:13 20-07-2019

Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հասած լուրերի համաձայն, առաջիկայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափամերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապված: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, և հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտրանք չունեն: Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այլընտրանք չունի, քանզի սեղանին դրված է Սևանի փրկությունը: Այսինքն, ավելի լավ է հիմա արգելել, քան հետագայում ընդհանրապես ձկնապաշար չունենալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր