4796 դիտում
23:29 19-07-2019
Հայաստանը համաշխարհային ասպարեզում ձեւավորում է նոր պատկեր, որի հետ պետք է հաշվի նստել. Ուկրաինացի փորձագետ
Ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանի կարծիքով. «Հայաստանը կրկին բաց է աշխարհին, որպես աշխարհաքաղաքական առանձին միավոր»: Վերջին ժամանակներս Հայաստանը սկսել է ակտիվորեն դրսեւորել իրեն համաշխարհային քաղաքականության քարտեզի վրա: AnalitikaUA.net[url=http://analitikaua.net/2019/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4/]-ին տված իր հարցազրույցում նա ընդգծեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում գտել է իր սեփական կ[/url]արգավիճակը կապիտալի վերածող նոր կետ:
Վերլուծելով հանրապետության վերջին արտաքին քաղաքական քայլերը, մասնավորապես՝ Կիպրոսի եւ Հունաստանի հետ տարածաշրջանային դաշինքը, Օլեգ Սահակյանը նշեց, որ երկիրը հանդես է գալիս իր հավակնություններով: «Թույլ Հայաստան», «սատելիտ երկիր» բառապատճենումները այլեւս Հայաստանի համար չեն, պետությունը դուրս է գալիս հետխորհրդային ընկալումից, համաշխարհային ասպարեզում ձեւավորելով նոր պատկեր, որի հետ պետք է հաշվի նստել»:
Քաղաքագետը կարծում է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական մթնոլորտը նպաստում է նման ակտիվությանը, նշելով ամերիկյան կոնգրեսի վերջին երկու որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ հայտնաբերող համակարգերի ներդրում եւ Բաքվին զենք վաճառելու արգելք: «Աշխարհը մտել է կտրուկ տատանումների փուլ, շատ գործընթացներ վերափոխվում են: Եթե մտնել տարբեր խաղացողների շահերի համատեքստ՝ այդ կտրուկ տատանումներից կարելի դուրս գալ նվազագույն կորուստով, կամ, նույնիսկ՝ ձեռքբերումներով»:
Պատասխանելով Ուկրաինայի հայերի ընտրական նախասիրությունների վերաբերյալ հարցին, փորձագետը նշել է, որ համայնքը հանդիսանում է ուկրաինական ժողովրդի քաղաքական հատվածի անբաժանելի մի մասը:
«Հայերը ներգրավված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, եւ նրանց ընտրությունը համընկնում է Ուկրաինայի բնակչության ընտրության հետ»:
Քաղաքագետը նշեց, որ քվեարկության միտումները ցույց են տալիս, որ հայերը հաճախ նախընտրում են այն ուժերին, որոնք արտաքին քաղաքական ուղեցույցներում բարձրացնում են Հայաստանի խնդիրները եւ միջպետական հարաբերությունների կառուցման հարցերը:
Փորձագետը հավելեց, որ «սփյուռքը ներկայացված է գրեթե բոլոր քաղաքական ուժերում, այս կամ մեկ այլ ակտիվ դերակատարումով: Հայերի ընտրությունը համընկնում է ամբողջ Ուկրաինայի ընտրությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
09:19 01-11-2022
Ռուբեն Վարդանյանը նոր աշխատակազմ է ձեւավորում. հայտնի է՝ ինչ պաշտոն կստանար Արտակ Բեգլարյանը․ «Իրավունք»
Այս բաժնից
457 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը