211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:58 19-07-2019

Գումարվել է ԱԻՆ օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես: Քննարկումների արդյունքում խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախարար Ցոլակյանը ներկայացրել է հանրապետությունում առկա իրավիճակը: Ըստ նախարարի, նախորդ տարիների համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. հրդեհներ, սողանքներ, քարաթափումներ, ջրահեղձումներ և այլն: Նախարարը, կարևորելով օպերատիվ աշխատանքային խմբի ստեղծումը, շեշտել է արդյունավետ աշխատանքի կարևորությունը, որին կարելի է հասնել բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ` համագործակցված աշխատանքի և ֆունկցիոնալ պարտականությունների կատարման դեպքում: Արդյունավետ քննարկում է ծավալվել հատկապես արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր ռիսկերի նվազեցման վերաբերյալ, որի ժամանակ ընդգծվել է յուրաքանչյուր գերատեսչության անհատական պատասխանատվության կարևորությունը: Ֆելիքս Ցոլակյանը շեշտել է հրդեհների առաջացման մի քանի պատճառ, որոնց թվում են ոռոգման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրականացումը, որոշ քաղաքացիների անփույթ և անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի և հրդեհային անվտանգության կանոնների նկատմամբ: Նախարարը շեշտել է, որ ԱԻ նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում: Այստեղ չափազանց կարևոր է ինչպես քաղաքացիների սրտացավ վերաբերմունքը, այնպես էլ ոստիկանության հասցեական գործողությունները: Ամառային հանգստի ակտիվ փուլում չափազանց կարևոր է Սևանա լճի հանգստյան գոտում անվտանգության կանոնների պահպանումը: Նախարար Ցոլակյանն առաջարկել է ԱԻ նախարարության, ոստիկանության և «Սևան ազգային պարկի» համատեղ ջանքերով ապահովել լճի ափին հանգստացող քաղաքացիների անվտանգությունը: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ ևս, որի արդյունքում որոշում է կայացվել տասնօրյա ժամկետում աշխատանքային խմբի քարտուղարին ներկայացնել առաջարկներ քննարկված հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր