211652_close_icon
views-count1000 դիտում article-date 20:40 19-07-2019

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարը պարզաբանում է. ԵՊՀ կանոնադրությունը չի խախտվել

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը պարզաբանեց, որ ամենինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան: Նշված կետը վերաբերում է միայն Գիտական խորհրդի լիազորություններին, որն, իհարկե, իրավունք ունի առաջարկել կառուցվածքային փոփոխություններ։ ԵՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածի 7-րդ կետը նմանատիպ իրավունք, այն է՝ «Հոգաբարձուներիխորհրդի հաստատմանը ներկայացնել կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու,վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր» տալիս է նաև ԵՊՀ ռեկտորին, իսկ 36-րդ հոդվածի 2-րդ կետը այդ իրավունքը տալիս է Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի։ [url=http://documentation.ysu.am/wp-content/uploads/2015/07/YSU_kanonadrutyun_Nov_201411.pdf]ԵՊՀ կանոնադրություն[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր