211652_close_icon
views-count1667 դիտում article-date 21:33 19-07-2019

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը: Եռակողմ համագործակցության սկիզբը տրվել է Սանկտ-Պետերբուրգում: Համատեղ կոլեգիայի նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Վերջին տարվա ընթացքում մեր կողմից կատարվել է լայնածավալ աշխատանք՝ ՀՀ ՔԿ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի»,- ընդգծել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ իր ելույթում հատուկ ընդգծել է, որ երեք երկրների քննիչների համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն առանձին գործերի շրջանակներում արտասահմանյան գործընկերներից ստացված հանձնարարությունների կատարմամբ: «Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում մշակվում են համատեղ միջոցառումներ ինչպես հանցավորության դեմ պայքարի, այնպես էլ` գիտական և ուսումնական գործունեության զարգացման համար: Ինչպես գիտեք, մեր կողմից գործադրվել են մեծ ջանքեր` գործունեության տարբեր ուղղություններով մեր միջգերատեսչական համագործակցության ամրապնդման համար»,- ասաց ՌԴ ՔԿ նախագահը: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչն իր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր