211652_close_icon
views-count950 դիտում article-date 18:20 19-07-2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հոնավու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և Հասարակության հետ կապերի վարչությունը: «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին և ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում հրադադարի մեխանիզմների, դրանց մշտադիտարկման կառուցակարգերի և կարգավորման ընդհանուր շրջանակների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր