211652_close_icon
views-count988 դիտում article-date 20:15 19-07-2019

Տիգրան Խաչատրյանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 19-ին հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական գնումների ընթացակարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը: Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման օրակարգում էին նաև արտահանման խթանմանը խոչընդոտող մաքսային, վարչարարական, տեխնիկական խնդիրները։ Արդյունաբերողները նախարարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրային գործընկերների հետ՝ արտահանման ենթակա ապրանքների արտահանման ընթացակարգերում։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել ենարտադրական արժեշղթայում հումքի ձեռքբերման, ներկրման և մշակման խնդիրներին, մասնավորապես՝ հենց տեղական արտադրողից հումքը ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաևգործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ, դիտարկվել է նոր կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք զարկ կտան Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը։ Քննարկման ավարտինպայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել ոլորտի առաջարկները մեկ փաստաթղթում՝ հետամուտ լինելով դրանցում ամրագրված կետերի իրականացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր