211652_close_icon
views-count1125 դիտում article-date 16:13 19-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի և Արգենտինայի միջև փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը՝ զրուցակիցները նշել են, որ այդ գործում մշտապես իր մեծ ավանդն է ունեցել և ունի արգենտինահայ համայնքը: Դեսպան Ուռիոլաբեիտիան նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և շարունակելու է մնալ որպես մեր երկրի լավ բարեկամը:

Նմանատիպ նյութեր