211652_close_icon
views-count902 դիտում article-date 14:36 19-07-2019

Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ-ն մերժեց լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվեց: «[url=https://armenpress.am/arm/news/982212.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ որոշման եզրափակիչ մասն ընթերցեց նիստը վարողը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը: «Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից ԲԴԽ ներկայացրած դիմումը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու մասին մերժել: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- նշեց Չիչոյանը: Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին, որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։ 2019 թվականի հուլիսի 11-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել էին երկու նոր անդամներ՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Տավարացյանը 2018-ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ հուլիսի 11-ին երկու դատավորի հետ նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։

Նմանատիպ նյութեր