211652_close_icon
views-count1835 դիտում article-date 15:10 19-07-2019

Վերակնքում են չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների բուժման պայմանագրերը

ՀՀ առողջապահության նախարարությունը վերակնքում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների ճառագայթային բուժման այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հուլիսի 4-ը: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: ԱՆ-ն այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։ Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշման փոփոխությունը, ըստ որի նշված բուժումը պետք է տրամադրվի անվճար, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչ այդ փոփոխությունը: «Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել, արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն՝ գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր