211652_close_icon
views-count3061 դիտում article-date 12:21 19-07-2019

Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջեւանի ավագանու անդամներ քննարկել են Իջեւանում ստեղծված իրավիճակը եւ հանդես եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակված Facebook-ի Տավուշի մարզպետարանի պաշտոնական էջում։ Այն ներկայացնում ենք ստորեւ․ «Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք. - Անտառն ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել: - Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին: - Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը: - Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով: - Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: - Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով: - Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները: Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»: Ստորագրել են. Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) - գործարար Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) - քաղաքացի Մերի Ավետիքյան (Мери Аветикян) - քաղաքացի Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) - «Պրոգրես» ՀԿ նախագահ Վարդան Սարգսյան - Իջեւանի ավագանու անդամ Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) - Իջեւանի ավագանու անդամ Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամ Արման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամ Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) - «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) – լրագրող Հայտարարությունը բաց է»:

Նմանատիպ նյութեր