211652_close_icon
views-count816 դիտում article-date 12:45 19-07-2019

Հայաստանն ու Մալագան քննարկել են մի շարք ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները

Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն hուլիսի 16-17-n աշխատանքային այցով գտնվում էր Մալագա քաղաքում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում ՀՀ դեսպանը գործնական հանդիպումներ ունեցավ Մալագայի քաղաքային իշխանությունների, կրթության և գիտության ոլորտի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպան Կարմիրշալյանը Մալագայի քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռե Պրադոսի (Francisco de la Torre Prados) հետ քննարկեց Մալագայի և Հայաստանի որևէ քաղաքի միջև քույրական կապերի հաստատման հնարավորությունը, Հայաստանի և Մալագայի միջև տնտեսական, կրթական, գիտական, սպորտայի կապերի զարգացման հեռանկարները: Մալագայի համալսարանի փոխռեկտոր Խոուան Անտոնիո Գարսիա Գալինդոյի (Juan Antonio Garcia Galindo) հետ քննարկվեցին կրթության ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ Հայաստանի և Մալագայի համալսարանների միջև հարաբերությունների ձևավորման հեռանկարները, Իսպանիայում իրականացվող տարբեր եվրոպական ծրագրերի, մասնավորապես՝ Erasmus+ ծրագրին հայաստանցի ուսանողների և դասախոսների ակտիվ ներգրավվածության հնարավորությունները: Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել նաև Մալագայում և շրջակայքում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են ՀՀ դեսպանության հետ Հայոց Մեծերին նվիրված մի շարք մշակութային ձեռնարկների համատեղ կազմակերպման հնարավորությունները: Այցի ընթացքում դեսպան Կարմիրշալյանին ուղեկցում էր Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտոն (Alberto Benito):

Նմանատիպ նյութեր