211652_close_icon
views-count1600 դիտում article-date 10:38 19-07-2019

Մարզերում զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող կառույցների ստեղծման խնդիր կա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից նախատեսվում է ստեղծել զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբ, որի օրակարգում է լինելու ոլորտի զարգացման նպատակով օրեսնդրական նախաձեռնություններով հանդես գալը։ Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով, ներկայումս գործող «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը բավականին հնացած է և նորը գրելու կարիք կա։ «Առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել և կանոնակարգել դաշտը։ Խոսքը բնավ այնպիսի խիստ սահմանափակումների կամ կարգավորումների մասին չէ, որոնց դեպքում այլևս հնարավոր չլինի աշխատել, ընդհակառակը՝ պետք է հնարավորինս ազատ թողնվի ոլորտը։ Ստանդարտներին համապատասխանեցումը թույլ կտա պետությանը խրախուսել տնտեսավարող սուբյեկտներին, խթանել նրանց գործուենությունը՝ դարձնելով ավելի մրցունակ»,- ասել է պատգամավորը։ Մեկ այլ կարևոր հարց է Զբոսաշրջության պետական մարմինների կառուցվածքի ընդլայնումը։ Քանի որ բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ են առաջ գալիս, ապա անհրաժեշտություն է առաջանում ամբողջ երկրի տարածքում համակարգելու այդ ամենը։ Դրա համար պետք են տարածքային կառույցներ, որոնք մարզերում կզբաղվեն զբոսաշրջության զարգացմամբ։ «Մենք պետք է ստեղծենք ավելի համակարգված և կազմակերպված ցանցային կառույց։ Այսօր մարզերում կան ինֆո կենտրոններ, ինչպես նաև տարբեր դոնորական ծրագրերի արդյունքում ստեղծված տուրիզմի և հետազոտական կենտրոններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ծրագրով։ Դրանք կարող են լինել այն հիմքը, որի շուրջ կստեղծվեն մարզային տուրիստական կառույցները, որոնք տեղերում կաշխատեն մասնավորի հետ։ Սա ամբողջ աշխարհում ընդունված մոդել է և կոչվում է տարածքային կառավարման կենտրոն։ Հայաստանում ևս պետք է ներդնենք այս մոդելը»,- ասել է Գրիգորյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր