211652_close_icon
views-count1739 դիտում article-date 09:59 19-07-2019

Ինչու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գնացել Իջևան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչև գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սևազգեստների որս: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը ևս գնացել է Իջևան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԱԾ ղեկավարն այնտեղ հայտարարել է. «Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ` ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ այցելության հիմնական նպատակը դա է»: Իրականում Վանեցյանի այցը նշանակում է, որ այս իրադարձություններում պետք է լինի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, իսկ եթե այդպես չէ, գործ ունենք ընդամենը հանցագործության հետ, որի համար կա ոստիկանություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր